NordPass ընկերությունը հրապարակել է ոչ անվտանգ գաղտնաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թվականի ընթացքում:
Փորձագետները նշել են, որ անվտանգ չէ որպես գաղտնաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը: Պարզվել է, որ 800 հազարից ավելի մարդ օգտագործում է password բառը որպես գաղտնաբառ, որը ևս հուսալի չէ:
Բացի այդ, ցուցակում հայտնվել են այնպիսի պարզունակ գաղտնաբառեր, ինչպիսիք են՝ «iloveyou», «test», «princess», «sunshine», «monkey», «family», «football» բառերը:
Մասնագետների խոսքով՝ խոցելի գաղտնաբառերի թոփում այս տարի հայտնվել են այն նույն համակցությունները, ինչ և անցյալ տարի: