Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվել քամու ուժգնացման պատճառով: Այս մասին հաղորդում են ՌԴ Հիդրոմետկենտրոնից:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկալի քամին Մոսկվայում կսկսվի երկուշաբթի ժամը 21:00-ից և կպահպանվի մինչև երեքշաբթի ժամը 09:00-ն:
Մասնագետների գնահատմամբ՝ կանխատեսվում է վայրկյանում մինչև 14 մետր արագությամբ քամու ուժգնացում: