Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:
«Նախագահն արդեն դրական պատասխան է տվել, որ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կլինի Մոսկվայում»,- նշել է դեսպանը: