«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նման որոշման պատճառը Մարուքյանը չի մանրամասնել։