Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ և ռազմական առաջնորդ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ կայացրել է մահվան դատավճիռ, հայտնում է ТАСС գործակալությունը:
Նախկին նախագահի նկատմամբ մեղադրանքները կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողությունը կասեցնելու և արտակարգ դրություն սահմանելու հետ:
Փերվեզ Մուշարաֆը Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին: