Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ լավագույն օտարերկրյա ֆիլմերի կարճ ցանկը

19:27     17 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել Հայաստանից ներկայացված «Էրկեն կիշեր» («Երկար գիշեր») ֆիլմը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով պաշտոնական կայքին:

Նշվում  է, որ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը պատմական դրամա է, որը ներկայացնում է երեք պատմություն, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը:

Ինչպես նշվում է oscars.org կայքում, «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է եղել 91 ֆիլմ, որից ընտրվել է տասը:

Կարճ ցանկում հայտնված ֆիլմերը հետևյալն են՝ «Ներկված թռչուն» (Չեխիա), «Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա), «Մերժվածները» (Ֆրանսիա), «Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա),  «Հանիլենդ» (Հյուսիսային Մակեդոնիա), «Կորպուս Կրիստի» (Լեհաստան), «Բոյովը» (Ռուսաստան), «Ատլանտիկա» (Սենեգալ), «Պարազիտ» (Հարավային Կորեա), «Ցավ և փառք» (Իսպանիա):

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին:


© armedia.am