Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը նախատեսում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը: Այդ մասին ITV հեռուստաալիքի եթերում հայտնել է վերջինիս քաղաքական մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են Brexit-ի մասին օրինագծում, որն ուրբաթ կքննարկվի Համայնքների պալատի նոր կազմի կողմից: Ուղղումները ենթադրում են, որ անցումային շրջանը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվի՝ անկախ Եվրամիության հետ առևտրական բանակցությունների արդյունքներից: