Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հայտնում է Ouest France թերթը:
Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների, մասնավորապես՝ Նիսի, Նանտի, Ռուանի, Մարսելի, Լիոնի, Բորդոյի բնակիչները դեկտեմբերի 17-ին նորից բողոքի են դուրս եկել, որպեսզի հերթական անգամ իրենց դժգոհությունը հայտնեն առաջարկված կենսաթոշակային բարեփոխման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ է կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետևանքով առանձին խմբերի պատկանող ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից: