ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը չի արտացոլում Թրամփի վարչակազմի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասվում է Պետդեպի կայքում տեղադրված կարճ հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դեկտեմբերի 12-ին: