Հունաստանի իշխանությունները 2019 թվականին սպասում են մոտ 100 հազար նոր փախստականների, որոնք Թուրքիայից են ժամանելու: Հունաստանը վերջին 6 ամիսներին ընդունել է 45 հազար նոր միգրանտների, հայտարարել է տեղական կառավարության փախստականների առաջնային ընդունման լիազոր Մանոս Լոգոտետիսը, հայտնում է NEWS.am-ը:
Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Աթենքը նախատեսում է 2020 թվականին Թուրքիա վտարել մոտ 10 հազար ապաստան հայցողների: Լոգոտետիսը հայտարարել է ճգնաժամի մասին, որը Հունաստանի համար «զգալիորեն ավելի լուրջ» է եղել, քան 2015 թվականի ճգնաժամը: Այդ ժամանակ գրեթե բոլոր փախստականները մեկնել են ԵՄ այլ երկրներ, իսկ այս անգամ նրանք մնացել են հունական կղզիներում: