Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի և Սիրիայի իրադրությունը: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին հայտնել է NTV հեռուստաալիքը:
«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաև հետախուզության և ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղևորվեն Մոսկվա,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:- Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան և Սիրիան»: