Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման նախագծից, բայց պատրաստ է այն բարելավել: Հիշեցնենք, որ այն համազգային գործադուլի պատճառ է դարձել: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մի աղբյուր:
«Նախագահը չի հրաժարվի բարեփոխման նախագծից: Նա չի վերաձևի այն, բայց պատրաստ է բարելավել»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը, որի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, պետության ղեկավարը հուսով է, որ Սուրբծննդյան տոների շրջանում կհաստատվի «զինադադար» և կդադարեցվի գործադուլը: Մինչդեռ արհմիությունների մի շարք ներկայացուցիչներ հայտարարում էին, որ եթե կառավարությունը չհրաժարվի բարեփոխումից, ապա իրենք պատրաստ չեն դադարեցնել գործադուլը: