Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր են «վճռականորեն քննարկել» «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Վաշինգտոնի ձեռնառկած միջոցների հարցը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք արտատարածքային պատժամիջոցներին դեմ ենք ոչ միայն երեկվա որոշման ժամանակվանից, մենք նույն խնդիրն ունենք նաև Իրանի նկատմամբ: Ես նաև այլ հնարավորություն չեմ տեսնում, բացի բանակցություններ վարելուց, բայց բանակցությունները պետք է վարել վճռականորեն, մենք չենք ընդունում այդ պրակտիկան, այդ արտատարածքային պատժամիջոցները ազդեցություն են գործում, տեսնենք՝ ինչպես կընթանան գործերը «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ», -ասել է Մերկելը:
ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին քվեարկել է 738 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի օգտին, որում պատժամիջոցներ են ներառված «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրանը: