Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին թվիթերի էջում երեկ ուշ երեկոյան գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, փոխանցում է news.am-ը։
«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը: Շնորհակալություն բոլոր սենատորներներին»,- գրել է նա։