Օլիմպիական խաղերի մանիֆեստի բնօրինակը վաճառքի կդրվի Նյու Յորքի աճուրդում։ Այն գնահատվում է 700 հազարից մինչև1 միլոն դոլար, փոխանցում է Reuters-ը։
Օլիմպիական խաղերի մանիֆեստը 1892թ․ գրել է ֆրանսիացի արիստոկրատ Պիեռ Դե Կուբերտենը՝ հաստատելով, որ սպորտային ջանքերը կարող են օգուտ բերել մարդկանց ևհասարակությանն ընդհանրապես։ 1894թ․ նա դարձել է Օլիմպիական միջազգային կոմիտեի համահիմնադիրը, իսկ 1896թ․ Աթենքում անցկացվել են առաջին ժամանակակից խաղերը։
Ձեռագիրը նախկինում երբեք չի ցուցադրվել հանրությանը, թեև բարձրորակ կրկնօրինակը ցուցադրվել է Կոպենհագենում 2009թ․ Օլիմպիական համաժողովի ժամանակ։
14 էջանոց ելույթում, որը գրված է ֆրանսերեն, Դե Կուբերտենը խոսում է այն մասին, որ սպորտով զբաղվելը այլեւս չպետք է սահմանափակվի ռազմական նախապատրաստությամբ։ Տեքստում կան նաևնշումներ, ջնջումներ ևուղղումներ։ Նա ելույթով հանդես է եկել Փարիզի Սորբոնի համալսարանում՝ Ֆրանսիայի Թեթևատլետիկայի ասոցիացիայի հինգերորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։