Իրանն անհրաժեշտ է համարում Սիրիայի իշխանությունների հետ ահաբեկչության խնդրի, ինչպես նաև Իդլիբի իրավիճակի հարցով Թուրքիայի համագործակցությունը: Այս մասին, ՌԻԱ-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ռոհանին՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում ԱՄՆ-ի շարունակվող ներկայության կապակցությամբ, հայտարարել է Սիրիայի կառավարության հետ իրանա-թուրքական համագործակցության անհրաժեշտության մասին»,- ասվում է Իրանի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Այս մասին Ռոհանին հայտարարել է Մալայզիայի մայրաքաղաքում իսլամական երկրների գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի շրջանակում իրանա-թուրքական համագործակցությունը: