Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ և պահպանմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե Սպիտակ տանն ով է իշխանության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք, այնուամենայնիվ, շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմամբ և պահպանմամբ և դա կանենք՝ անկախ այն հանգամանքից, թե ով է Սպիտակ տանը, ով է վերահսկում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները»,- հինգշաբթի ասել է նա մեծ մամուլի ասուլիսում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի լույս գիշերը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել երկու հոդվածով՝ «լիազորությունների գերազանցում» և «Կոնգրեսին խոչընդոտում»: Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո գործն անցնում է Սենատ, որը պետք է Թրամփի դեմ դատավարություն անցկացնի:
Իշխանությունից ԱՄՆ նախագահին հեռացնելու համար պահանջվում է սենատորների ձայների երկու երրորդը: Սենատում հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ Թրամփին իմփիչմենթ հայտարարել: