ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի Հեղափոխական դատարանի երկու դատավորների նկատմամբ: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման հարցերով վարչության հայտարարության մեջ:
Նախարարությունը որոշում է կայացրել դատավորներին ներառել սև ցուցակում՝ կապված նրա հետ, որ վերջիններս, Վաշինգտոնի կարծիքով, տարիներ շարունակ խախտում են մարդու իրավունքները երկրում՝ լրագրողներին, իրավաբաններին և ակտիվիստներին դատապարտելով այն բանի համար, որ վերջիններս օգտվում են խոսքի ազատության իրենց իրավունքից: