ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չի կասկածում, որ ԱՄՆ-ը և Չինաստանը կստորագրեն առևտրային համաձայնագիրն «առաջին փուլի» մասով հունվարի սկզբին։ CNBC-ի հարցազրույցում Մնուչինը նշել է, որ «շատ վստահ է», որ համաձայնագիրը կստորագրվի։
«Սա պարզապես այն է, ինչ ես կանվանեի տեխնիկական, իրավաբանական ստուգում, և մենք կստորագրենք փաստաթուղթը հունվարի սկզբին»,- ասել է նա։
Չինաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են, որ հասել են համաձայնության առևտրային գործարքի «առաջին փուլի» վերաբերյալ, ներառյալ սակագների իջեցումը, գյուղտղնտապրանքների գնումների ավելացումը և որոշ կառուցվածքային փոփոխություններ մտավոր սեփականության և տեխնոլոգիաների հարցերում։
Պեկինը համաձայնել է գնել միլիարդավոր դոլարների ամերիկյան գյուղտնտմթերքներ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր սակագներ չի մտցնի չինական ներմուծվող ապրանքների վրա։