«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել Է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը, տեղեկացնում Է Sputnik Georgia-ն:
«Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել գործող ընտրական համակարգը, բայց այդ համակարգում համամասնական բաժինն ավելացնել մեկ երրորդով: աԱյդ սխեմայի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական համակարգով մենք հարյուր պատգամավոր կընտրենք 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թվաքանակը կկրճատվի մինչեւ 50, հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն: