Ամերիկացիների 44%-ը հավանություն է տվել Թրամփի նկատմամբ պաշոնանկության գործընթաց սկսելու որոշմանը
Ամերիկացիների 44%-ը հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պաշոնանկության գործընթաց սկսելու որոշմանը: Reuters գործակալության և Ipsos ընկերության անցկացրած հարցման մասնակիցների 41%-ը չի աջակցել օրենսդիրների որոշմանը:
Ներկայացուցիչների պալատը Թրամփին մեղադրել է լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու համար: Հարցվածների 53%-ը համաձայնել է առաջին մեղադրանքի հետ, իսկ երկրորդի հետ՝ 51% -ը:
Հարցվածների 42%-ը (մեծամասնությունը՝ դեմոկրատներ) կարծում է, որ Կոնգրեսը պետք է նախագահին զրկի պաշտոնից: Եվս 17%-ը հայտարարել է, որ Թրամփին հարկավոր է պարզապես նկատողություն անել: 29%-ը պնդել է, որ նախագահի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները պետք է չեղարկվեն:
Խոսելով Ներկայացուցիչների պալատի որոշման հետևանքների մասին` հարցվածների 26%-ը նշել է, որ սկսել է ավելի շատ աջակցել ԱՄՆ նախագահին, իսկ ահա 20%-ն ավելի քիչ է պաշտպանում վերջինիս: 48%-ին պաշոնանկության գործընթացը չի ստիպել փոխել վերաբերմունքը նախագահի նկատմամբ: