Տարին ավարտում ենք լավ տարամադրությամբ: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օրակարգի բոլոր հարցերի շուրջ մասնակիցների մոտ կոնսենսուս կա: Այդ կապակցությամբ մենք միանգամից կարող ենք անցում կատարել փաստաթղթերի ստորագրմանը: Կարծում եմ` դա լավ նշան է, լավ մթնոլորտ, քանի որ փաստացի կա համաձայնություն բոլոր հարցերի շուրջ: Եվ քանի որ Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին համատեղ աշխատանքի համար: Կարծում եմ` լավ, արդյունավետ նախագահություն ստացվեց և հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք այդ ոգով»,- նշեց Փաշինյանը: