Հեղինակավոր Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին, մեր երկիրը բնորոշելով, որպես «Կովկասյան վագր»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Ամսագիրը բնորոշումը տալուց հաշվի է առել հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Moody’s-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: