Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«ԵԱՏՄ-ի նախագահությունն անցնում է Բելառուսին, ես ցանկանում եմ ձեզ մայիս ամսին հրավիրել Մինսկ՝ անցկացնելու մեր հանձնաժողովի հերթական նիստը»,- ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Բելառուսը հաջորդ տարի ընդունում է ինտեգրացիոն այս միավորման նախագահությունը: