Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու միջնորդությունը, , հայտնում է «Այսօր»-ը։
Դատավորի խոսքով՝ որոշումը ենթակա է բողոքարկման։
Նախորդ դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրել էր Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Հայկ Ալումյանը նշել էր, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։