Facebook ընկերությունը հայտարարել է ենթադրաբար Վրաստանի իշխող կուսակցության հետ կապված տասնյակ կեղծ օգտահաշիվներ և հարյուրավոր էջեր բացահայտելու մասին, հայտնում է Интерфакс-ը:
Ըստ ընկերության կիբեռանվտանգության պատասխանատու Նաթանիել Գլեյհերի հայտարարության՝ ընդհանուր առմամբ հեռացվել է 39 օգտահաշիվ, 344 էջ և 13 խումբ: Այդ էջերը հիմնականում տարածելիս են եղել տեղական լուրեր, ներկայացել են որպես ԶԼՄ և քննադատել են ընդդիմադիր կուսակցություններին և տարբեր քաղաքացիական խմբերի: