ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ծառայության վայրից փախուստի դիմած շարքային զինծառայողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
«ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»,- գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել:
«Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը: