2019 թվականը բավականին հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը:
Անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ:Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»,- ասել է Տոնոյանը: