Կիևում դեկտեմբերի 21-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ համաժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Համաժողովի շրջանակում մի շարք նախագծերի ներկայացման ժամանակ հատկապես առանձնացվել է ապագա եզակի զբոսայգին, որը Ուկրաինայի Հայերի միության նվերն է Երևանին:
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի Վերին Ռադայի ու Հայաստանի պատգամավորները, մասնավորապես, Հայաստանի հետ Ուկրաինայի խորհրդարանի միջկառավարական կապերի հարցերով պատգամավորական խմբի անդամներն Արտեմ Դմիրտրուկի գլխավորությամբ և Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Համաժողովին մասնակցել են նաև մեդիափորձագետներ, մշակույթի, գիտության գործիչներ և այլ հյուրեր Ուկրաինայից ու Հայաստանից:
Ներկայացվել է Հայաստանում սքեյթի համար այգու կառուցման նախագիծը, որը նախաձեռնվել էր ճարտարապետ Արմեն Շատվորյանի կողմից: Նիստի շրջանակում կայացել է նաև ՈւՀՄ կրթաթոշակային ծրագրի մրցանակակիրների չորրորդ պարգևատրման արարողությունը:
Տեղի է ունեցել նաև գալա համերգը, որին մասնակցել են ուկրաինացի և հայ աստղերը: