Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է տրանսպորտային արհմիությունների աշխատակիցներին՝ խնդրելով դադարեցնել գործադուլը, որը կարող է հանգեցնել քաոսի Սուրբծննդյան շրջանում, հաղորդում է Reuters-ը:
Կոտ դ’Իվուարում ֆրանսիացի համայնքի առաջ ելույթ ունենալիս Մակրոնը խնդրել է գործադուլ անողներին «պահպանել համերաշխություն և հարդել ընտանեկան կյանքը»:
Նրա խոսքով՝ գործադուլներից դադար առնելը չի նշանակում, որ արհմիությունները հրաժարվում են իրենց պահանջներից, այլ այդ քայլով նրանք ցույց կտան «պատասխանատվության և հարգանքի զգացում ֆրանսիացիների նկատմամբ, որոնք տոնական ժամանակահատվածը ցանկանում են անցկացնել հարազատների հետ»: