Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանի ու Հորդանանի տարածքից: Այդ մասին հաղորդվում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետություններից Սիրիա Արաբական Հանրապետություն է վերադարձել 1373 փախստական, այդ թվում՝ Լիբանանից, Հորդանանից»,-ասված է հաղորդագրության մեջ: Ի հավելումն նշվում է, որ մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 336 քաղաքացիներ: