Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Հարցին՝ որոշել է արդյոք Իրանը ուրանի հարստացման մակարդակը բարձրացնել մինչև 20 տոկոս, Սալեհին պատասխանել է, որ իր կազմակերպությունը «դա անելու դժվարություն չունի, եթե ստանա համապատասխան ցուցում»: