Սիրիայի բանակը երկուշաբթի մտել է Իդլիբ նահանգի Ջարջանազ քաղաք, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով այնտեղ գտնվող իր թղթակցին:
Նշվում է, որ քաղաքում գտնվելով՝ սիրիական բանակն այժմ հնարավորություն ունի վերահսկողություն հաստատել Համմա-Հալեպ մայրուղու վրա, որը դեռևս ահաբեկիչների վերահսկողության տակ է:
Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ մայրամուտից հետո: Ահաբեկիչները հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքեր են կիրառել: