Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի Բրազիլիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Բոլիվարյան օդուժի ռազմական միավորի ուղղությամբ հարձակում իրականացրած հանցագործներին ուղղված աջակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Կարակասում նախարարաների հետ հանդիպման ժամանակ: «Ես դիմում եմ Բրազիլիայի կառավարությանը, որպեսզի նա դադարեցնի Վենեսուելայի դեմ ահաբեկչական գործողություններին աջակցությունը»,- ասել է նա:
Մադուրոն նաև հավելել է, որ հարձակումն իրականացվել է «վենեսուելական արդարադատությունից թաքնված Լեոպոլդ Լոպեսի, ով ընդդիմադիր «Ժողովրդական կամք» կուսակցության առաջնորդն է, հրամանով: Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր երկրի հարավում գտնվող ռազմական միավորի վրա ընդդիմության ներկայացուցիչների կողմից իրականացրած հարձակման մասին: Դրա հետևանքով 1 զինծառայող էր զոհվել:
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսի կարծիքով՝ հարձակմանը մասնակից են նաև Կոլումբիան և Բրազիլիան: