«ТурСтат» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում 2020թ․ Նոր տարվա ամենաբարձր գլխավոր տոնածառների վարկանիշը։
Հայաստանի գլխավոր տոնածառը Երևանում՝ 37 մ բարձրությամբ (գագաթի հետ միասին), զբաղեցրել է երկրորդ տեղը։ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամենաբարձր տոնածառների առաջին տասնյակում են Աշխաբադի (40 մ), Երևանի (37 մ), Տաշքենդի (36 մ), Բաքվի (34 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (29 մ), Մոսկվայի (27 մ), Բիշքեկի (27 մ), Աստանայի (25 մ) և Քիշնևի (20 մ) տոնածառները։
Վարկանիշը կազմված է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառների բարձրության հետազոտության արդյունքներով։
Ռուսաստանի 27 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառը, որ տեղադրվել է Մոսկվայում Կրեմլի Սոբորնայա հրապարակում, միակ բնական եղևնին է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում։