Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: