ԱՄՆ-ն Ինջիրլիքի ավիաբազայում մինչև 2024 թվականի վերջը աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել

19:11     24 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը թուրքական մի շարք ընկերությունների հետ կնքել է Ինջիրլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) մինչև 2024 թվականի վերջն 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Ինջիրլիքի ավիաբազայում ներկայում տեղակայված է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 39-րդ ավիացիոն թևը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կարող է Ինջիրլիքի ավիաբազան փակել ԱՄՆ-ի համար, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:


© armedia.am