Ամեն բան պետք է արվի իրավական հարթությունում, և այդ շրջանակներից դուրս գալ չի կարելի։ Այս մասին Երևանում ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Կրասնոդարի երկրամասում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը, փոխանցում է News.am-ը:
Նշենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում սև ներկ էր լցրել Նժդեհի հուշատախտակի վրա։