Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով Ռուսաստանին առաջարկել է մտնել Բելառուսի կազմի մեջ՝ հայտարարելով, որ ռուսաստանցիներն ու բելառուսական ընդդիմությունը դեմ չեն լինի պետությունների նման միավորմանը:
«Միանգամայն պարզ տարբերակ է՝ պետությունների միավորումը, որը Ռուսաստանում և Բելառուսում դրական կընդունվի: Ի՞նչ է՝ ռուսաստանցիները դեմ կլինե՞ն: Ո՛չ: Բելառուսական ընդդիմությունը ևս դեմ չի լինի: Լսեք՝ Ռուսաստանը միավորվում է Բելառուսի կազմում»,- կատակելով ասել է Լուկաշենկոն «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: