ԱՄՆ Նյու Գեմփշիր նահանգի Լեբանոն քաղաքի հյուրանոցներից մեկում նախ հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն որոտացել, ինչի հետևանքով 10 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի առաջին և հինգերորդ հարկերի պատերը, ընդ որում՝ վնասված պատերը հակառակ ուղղությունների վրա են: Նշվում է, որ տուժածների թվում երկուսը հրշեջներ են: Եվս 8-ը այդ հյուրանոցի այցելուներն են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալներով՝ շենքը ոչ ոք չի հրդեհել: Արտակարգ իրավիճակների ծառայություններն այժմ պետք էպարզեն պատահարի հանգամանքներն ու պատճառները:
Շենքում գտնվող բոլոր մարդկանց տեղափոխել են մեկ այլ հյուրանոց: