Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին, հաղորդում է BBC-ն:
«Դուք կարող էիք մոլորվել, կարող էիք խորապես սխալներ գործել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել»,- ասել է քահանայապետը:
Վատիկանում ավանդական գիշերային պատարագին հավաքվել էին հազարավոր հավատացյալներ: Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոսը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ավանդական ուղերձով: