6,3 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արևմտյան ափին: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 03.36-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, կանադական Պորտ Հարդի քաղաքից 182 կիլոմետր արևմուտք։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։