Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը և Ռիոյի առաջին հորիզոնականն է ստիպել ՄՕԿ-ին վերանայել նախորդ ՕԽ-ի թեսթերը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր: