Հայտնի է դարձել օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (Gelecek) կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց անունները, փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքական «ABC» լրատվական կայքի հրապարակած ցուցակից պարզ է դարձել, որ կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը: