Վիեննայում ընթանում են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները: Կողմերը հանդիպել են դեկտեմբերի 20-ին Մինսկում գազի վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը:
«Նաֆտոգազ»-ի գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ դեկտեմբերի 26-ին «Նաֆտոգազ»-ի և «Գազպրոմ»-ի թիմերը կհանդիպեն, որպեզի վերջնականորեն համաձայնեցնեն փաստաթղթերի պայմանները: Վերջինս հույս է հայտնել, որ դրանք կստորագրվեն արդեն դեկտեմբերի 27-ին:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, թե ակնկալում է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերաբերյալ փաստաթղթերը վերջնական տեսքի կբերվեն այս հանգստյան օրերին: