Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քրատուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացրել է Լիբիա օտարերկրյա ինտերվենցիայի բացասական հետևանքների և ռիսկերի մասին։
Աբուլ Գեյթը մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի լուրջ թեժացման առիթով՝ կրկնելով «անհապաղ լիցքաթափման» իր կոչը։
Նա նաև կոչ է արել բոլոր կողմերին Լիբիայում բանակցությունների մեջ մտնել, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին և ձեռք բերվի հրադադարի համաձայնություն, որպեսզի «ճանապարհ հարթվի քաղաքական լուծման համար»։ Աբուլ Գեյթը ընդգծել է, որ ԱՊԼ-ն մերժում է «օտարերկրյա միջամտության բոլոր ձևերը Լիբիայի ներքին գործերին»՝ հայտարարելով, որ կազմակերպությունը կշարունակի ջանքեր գործադրել լիբիական ճգնաժամի կարգավորման համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Լիբիա, եթե լիբիական կառավարությունը դիմի նման խնդրանքով։