Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երկու նոր նախարարներ է նշանակել, որոնք կփոխարինեն հրաժարական տված կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտիին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Կոնտեն նաև հայտարարել է կրթության նախարարությունը երկու մասի բաժանելու մասին․ դպրոցների նախարարություն, որը գլխավորել է Լյուչիա Ազոլինան «Հինգ աստղից» և համալսարանների ու հետազոտությունների նախարարություն, որը կղեկավարի Նեապոլի համալսարանի անկուսակցական ռեկտոր Գաետո Մանֆրեդին։
3-ժամանոց մամուլի ասուլիսի ժամանակ Կոնտեն մեղադրել է ընդդիմության առաջնորդ Մատեո Սալվինիին «նենգ» քաղաքական վարքի մեջ՝ կոչ անելով կոալիցիային միավորվել։