Բարաք Օբաման ներկայացրել է 2019թ.-ի իր նախընտրած գրքերը
Շարունակելով ամենամյա ավանդույթն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կիսվել է իր նախընտրած գրքերի ցանկով:
«Ինձ համար փոքր-ինչ զվարճալի ավանդույթ է դարձել, հուսով եմ՝ ձեզ համար նույնպես: Մինչդեռ մեզանից շատերը բազմաթիվ անելիքներ ունեն և մշտապես զբաղված են աշխատանքով, ընտանեկան կյանքով կամ սոցիալական պարտականություններով, գրականությունն ու արվեստը կարող են մեծացնել մեր ամենօրյա փորձը»,- գրել է Օբաման «Ինստագրամ»-ի իր էջում:
CNN-ի փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ տարիներին, նրա ներկայացրած գրքերը պատմավավերագրական գրականության և գեղարվեստական վեպերի խառնուրդ են ներկայացնում:
Դրանց թվում են՝
Շոշանա Զուբոֆի «Կապիտալիզմի դիտարկման դարաշրջան. պայքար մարդու ապագայի համար իշխանության նոր ճակատում»
Ուիլիամ Դելռիմփլի «Անարխիա»
Քեյսի Սեփի «Կատաղի ժամեր. սպանություն, խաբեություն և Հարփեր Լիի վերջին դատը»
Բերնարդին Էվարիստոյի «Աղջիկ, կին, ուրիշներ» վեպը
Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»
Ադամ Ջոնսոնի «Որբ վարպետի որդին»
Սառա Բրումի «Դեղին տունը»
Պատրիկ Ռեդդեն Կիֆեի «Ոչինչ մի՛ ասա. Սպանության և հիշողության իրական պատմություն Հյուսիսային Իռլանդիայում»
Ալբերտ Վուդֆոքսի «Միայնակություն»
Ջես Ուոլթերի «Մենք ապրում ենք ջրի մեջ. պատմություններ»