ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է Տավուշի մարզի Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։
Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը: