Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձախողումը կարող է բացասական հետևանքներ առաջացնել մերձավորարևելյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք համոզված ենք, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների չկատարման այդ գիծը, որը Վաշինգտոնը առանց բացառությունների պարտադրել է աշխարհի բոլոր երկրներին, շարունակվի, ապա այդ ամենը կարող է լուրջ բացասական հետևանքների հանգեցնել ամբողջ տարածաշրջանի և ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների վրա»,- հայտարարել է Լավրովը իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: